Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից. Բոլերի


Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից. Բոլերի
Ապրիլ 8 23:42 2020

Վերջին մեկ օրում Իտալիայում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից՝ ավելի քան 2000: Ինչպես հայտնում է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բոլերին, այժմ երկրում վարակված է 95262 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուս հաստատվել է 1195 մարդու մոտ:

 

     Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 552 մարդ, ընդհանուր առմամբ՝ Իտալիայում զոհերի թիվը հասել է 17679-ի:

 

     Վերջին 10 օրում Իտալիայում առողջացածների թիվն ավելացել է 50%-ով:



loading...