Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան


Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան
Ապրիլ 6 19:35 2020

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:



loading...