Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա․ Մհրյան


Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա․ Մհրյան
Ապրիլ 6 18:26 2020

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված 6 և մեկուսացված 16 ոստիկան կա։

 

Մհրյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ արտակարգ դրության օրերին հանցագործությունների թվի, այդ թվում՝ գողությունների էական նվազում է արձանագրվել։

Փոխոստիկանապետը ցավով հայտնեց, որ արտակարգ դրության օրերին, երբ արգելվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, բակերում հաճախ բնակչության կուտակումներ են լինում, իրենք այդ մասին նաև ահազանգեր են ստանում։

 

«Ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարվում։ Մեր ունեցած ուժերի և հնարավորությունների սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքներում մեր քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,-նշեց ոստիկանության պետի տեղակալը։