«Շիրազի Վարդը» և «Անհասցե ծնվածները» սերիալների եթերները կրճատվել են


«Շիրազի Վարդը» և «Անհասցե ծնվածները» սերիալների եթերները կրճատվել են
Ապրիլ 6 18:30 2020

«Արմենիա» հեռուստաընկերությունը փոխել է եթերային քաղաքականությունը, որի արդյունքում կրճատվել են «Շիրազի Վարդը» և «Անհասցե ծնվածները» սերիալների եթերները։ Այս շրջանում շաբաթական 5 օրվա փոխարեն դրանք եթերում կլինեն 3 օր։

«Շիրազի Վարդը» կցուցադրվի երկուշաբթիից չորեքշաբթի՝ ժամը 21:45-ին, իսկ «Անհասցե ծնվածները»՝ հինգշաբթիից շաբաթ՝ ժամը 21:45-ին:

Հեռուստաընկերության սիթքոմերը՝ «Հարս չկա»-ն և «Փափուկ խաղալիքը», այս փուլում եթերում են նախկին պարբերականությամբ՝ շաբաթական 2 օր։

«Արմենիա TV-ին շարունակում է աշխատանքները կազմակերպել արտակարգ դրության պայմաններին համապատասխան։ Նկարահանումների արդյունավետ կազմակերպման համար մենք փոփոխել ենք եթերացանցը։ Այսուհետև մեր ամենօրյա հեռուստասերիալները եթերում կլինեն շաբաթը 3 օր։ «Շիրազի վարդը»-ը հեռուստադիտողները կարող են դիտել երկուշաբթիից-չորեքշաբթի, իսկ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը՝ հինգշաբթիից-շաբաթ։ Այսպիսով, մեր հեռուստադիտողները շաբաթ օրը ևս կարող են դիտել «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը եթերում շարունակի դիտել սիրված նախագծերը, սիթքոմներն ու սերիալները։ Մենք հոգ ենք տանում, որ մեր աշխատակազմը առավելագույնս պաշտպանված ու առողջ լինի»,-  ասացին հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։



loading...