«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող կմեկուսացվեն


«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող կմեկուսացվեն
Ապրիլ 5 22:32 2020

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։



Տղամարդը տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել և վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:


«ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի տեղեկություններով, «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում, իսկ 14 օր անց կթեստավորվեն։