«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից


«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից
Ապրիլ 4 00:50 2020

Հայրենիք վերադարձած և արդեն երկու շաբաթ հյուրանոցում մեկուսացված Նատալյա Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են սնվում և ինչ իրավիճակ է «Մինոթել Բարսամ Սյութզ» հյուրանոցում, որտեղ անցկացնում են կարանտինը:

 

«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ… Անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, բայց սա դեռ հեչ, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչու ենք մենք այստեղ 14 օրից ավել մնում, դա էլ հեչ: Մարդ չկա, որ զբաղվի այս հարցով, ուր զանգում ես, հստակ, գրագետ, հիմնավոր պատասխան տվող չկա: Շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ գոնե վերադառնալով հայրենիք՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, պիտի ամեն ինչ բարդացնել:

 

Բայց, որ ուտելիքն է խայտառակություն… Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք, ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ, իսկ առավոտյան անհայտ ծագման ձվածեղ՝ վատ հոտով: Ու զարմանում եմ՝ ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի, խայտառակություն է, ամենախնդալուն այս պատմության մեջ այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնքան կուզենայի, որ այդ ուտելիքը տվողների երեխեքը այդպիսի սնունդով մեծանան», - գրում է Հարությունյանը: