« Միայն հեռախոսով և համացանցով աշխարհի հետ շփվելը հեշտ չէ»․ Մերկելը պատմել է ինքնամեկուսացման մասին


« Միայն հեռախոսով և համացանցով աշխարհի հետ շփվելը հեշտ չէ»․ Մերկելը պատմել է ինքնամեկուսացման մասին
Ապրիլ 4 00:35 2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է տնային ինքնամեկուսացման մասին՝ հայտնելով որ դա հեշտ չէ, գրում է ria.ru-ն։

 

«Ես ուրախ եմ, որ այսօր կարող եմ կրկին դիմել ձեզ կանցլերի գերատեսչությունից։ Իմ ինքնամեկուսացումն ավարտվել է։ Ես ինձ լավ եմ զգում։ Հիմա հասկանում եմ, որ 14 օր տանը, միայն հեռախոսով և համացանցով աշխարհի հետ շփվելը հեշտ չէ։ Հատկապես հեշտ չէ շատ տարեց կամ հիվանդ մարդկանց համար, որոնք այս օրերին պետք է տանը մնան, քանի որ վիրուսը նրանց համար մեծ վտանգ է ներկայացնում, և որոնք, ի տարբերություն ինձ, գրեթե երկու շաբաթ հետո չեն կարող լքել բնակարանը: Իմ ջերմ մաղթանքները բոլոր նրանց, ովքեր այժմ գտնվում են նման իրավիճակում», - հայտարարել է Մերկելը։

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դուրս էր եկել երկշաբաթյա ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի: Մերկելը կարանտինում էր գտնվում ու տնից էր աշխատում այն բանից հետո, երբ մարտի 20-ին պատվաստում էր ստացել մի բժշկից, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: