Պարոն նախարար, եթե ձեր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության, հետեւանքները ձեզ հաճույք չեն պարգեւի. Լուսինե Բադալյան


Պարոն նախարար, եթե ձեր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության, հետեւանքները ձեզ հաճույք չեն պարգեւի. Լուսինե Բադալյան
Մարտ 31 12:15 2020



Նախ ուզում եմ ասել, որ ԱԱԾ–ն մեզ չի պատկանում ու չի ենթարկվում, այդպիսի բան չկա եւ երկրորդը՝ երեկ Առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ի, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով՝ աղմուկ հանած օրինագծերին, որոնք վերաբերում են հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելոն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն եւ այլն: