«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է


«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է
Մարտ 30 23:12 2020

Քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք

 

Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թեւ, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչեւ էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։

 

Նախօրեին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը մաժոր տրամադրությամբ հայտարարեց, որ գնաճ չկա ու все под контролем.

 

Քանի օր է սոցիալական ցանցերը ողողված են կորոնավիրուսային ժամանակներում ապրող մեր քաղաքացիների կատարած գնումների զարմացած կտրոններով։

 

Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։

 

Եւ քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։

 

Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու»։

 



loading...