Մեծ Բրիտանիայում մահացածների թիվը կազմում է 1408 մարդ


Մեծ Բրիտանիայում մահացածների թիվը կազմում է 1408 մարդ
Մարտ 30 23:05 2020

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն աճել է 180-ով։ Այս մասին գրում է The Independent-ը։

 

Ընդհանուր առմամբ մահացածների թիվը կազմում է 1408 մարդ։ Բացի այդ, կորոնավիրուսի առկայության թեստ է անցել 134 941 մարդ, որից հաստատվել է 22 141-ի մոտ։