Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100 հազարը


Իտալիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100 հազարը
Մարտ 30 22:14 2020

Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

 

Մեկ օրում մահացած վարակակիրների թիվը կազմում է 812։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 591։