14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում․վիճակը կայուն է


14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում․վիճակը կայուն է
Մարտ 30 21:35 2020

14-ամյա երեխան այսօր՝ մարտի 30-ին, ադրբեջանական կրակոցից վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում։

 

Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկ Նաիրա Թառյանը NEWS.am-ին հայտնեց, որ երեխային դեռ չեն վիրահատել, երեխան կայուն վիճակում է։

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Ոսկեւան գյուղում դպրոցական երեխա է վիրավորվել։