Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից


Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից
Մարտ 30 18:12 2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից, հայտնում է manchestereveningnews.co.uk կայքը՝ հղում տալով արքայազնի խոսնակի հայտարարությանը։

 

Արքայազն Չարլզը կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է հանձնել մարտի 25-ին, որը դրական պատասխան է ցույց տվել։ Հիվանդության հաստատումից հետո նա անցել էր ինքնամեկուսացման ռեժիմի, նրա մոտ հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններ են եղել։

Արքայազնի կնոջ՝ Կամիլայի մոտ ավելի ուշ ստուգումների արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել։

 

«Քլարենս-Հաուսը կարող է այսօր հաստատել, որ բժշկի հետ խորհրդատվությունից հետո Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից․․․ նրա առողջական վիճակն այժմ ավելի լավ է․ նա հետևում է կառավարության խորհուրդներին»,- հայտնել է ներկայացուցիչը լրագրողներին։

Ներկայում 71-ամյա Չարլզը 72-ամյա Կամիլայի հետ գտնվում է շոտլանդական Աբերդինշիր կոմսության Բիրկհոլ առանձնատանը։

Ավելի վաղ արքայազնի գրասենյակը հայտնել էր, որ հնարավոր չէ հայտնաբերել, թե ումից է Չարլզը վարակվել, քանի որ նա նախկինում մի շարք հանրային միջոցառումների է մասնակցել։

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առողջ է։



loading...