Կանադացի զույգը կորոնավիրուսի պատճառով հարսանիքը տանն է արել (լուսանկարներ)


Կանադացի զույգը կորոնավիրուսի պատճառով հարսանիքը տանն է արել (լուսանկարներ)
Մարտ 30 13:38 2020

Անաստասիա և Ջոշ Դեվիսները Կանադայից իրենց հարսանիքին 135 մարդու էին հրավիրել, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկել են միջոցառումը և ամուսնացել են տանը: 

Միջոցառումը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին: Նրանք արդեն վճարել էին միջոցառման վայրի, ձևավորման, երաժշտի և լուսանկարչի համար: Սակայն կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը: Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են տանը, փեսայի լավագույն ընկերոջ և ծնողների ներկայությամբ:

Ջոշը ասել է, որ սա շատ անձնական է, և այդպիսի պահերին մարդու կողքին պետք է ամենամտերիմները լինեն:

Միջոցառումից հետո զույգը լիմուզինով ուղևորվել է լուսանկարվելու: Վարորդը առաջարկել է իջեցնել պատուհանը, ինչից հետո նրանք տեսել են իրենց ընկերներին, որոնք իրենց սեփական մեքենաներով եկել էին շնորհավորելու զույգին: Ընկերները դա վաղաժամ էին ծրագրել և հարսանիքից մեկ գիշեր առաջ իրենց մեքենաները կանգնեցրել էին անհրաժեշտ վայրերում:

Առաջին պարը նորապսակները պարել են փողոցում` ընկերների և պատահական անցորդների աչքի առջև:

Զույգը նշել է, որ չնայած իրենք հարսանեկան միջոցառում չունեցան, այդ օրը երբեք չեն մոռանա, քանի որ ամեն ինչ շատ ավելի լավ է եղել, քան նրանք մտածում էին:

 



loading...