«Ծնողի համար դա ամենադժվարն է». Վրաստանում արդեն 7 օր արտակարգ ռեժիմով աշխատող ոստիկանը դեռևս չի հասցրել տեսնել նորածին որդուն


«Ծնողի համար դա ամենադժվարն է». Վրաստանում արդեն 7 օր արտակարգ ռեժիմով աշխատող ոստիկանը դեռևս չի հասցրել տեսնել նորածին որդուն
Մարտ 30 13:40 2020

Վրաստանի Մառնեուլիի և Գարդաբանիի շրջաններում կորոնավիրուսի վտանգի պատճառով ոստիկաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Այս մասին գրում է pia.ge կայքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող ոստիկաններից մեկն էլ Գարդաբանիի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալ Գեորգի Բզիշվիլին է: Նա արտակարգ ռեժիմով աշխատում է արդեն 7 օր և դեռևս չի հասցրել տեսնել իր նորածին որդուն: Նա նշել է, որ ծնողի համար դա ամենադժվարն է:

«Ես նույնիսկ չեմ հիշում երբ է նա ծնվել: Ամենադժվարը երեխային չտեսնելն է: Դա ամենադժվարն է ծնողի համար, բայց մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր կարիքը զգում է երկիրը»,-ասել է իրավապահը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։



loading...