Թաիլանդի թագավորն ինքնամեկուսացվել էր Ալպերում շքեղ հյուրանոցում 20 կանանցից բաղկացած հարեմով․ Independent


Թաիլանդի թագավորն ինքնամեկուսացվել էր Ալպերում շքեղ հյուրանոցում 20 կանանցից բաղկացած հարեմով․ Independent
Մարտ 29 23:36 2020

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգքորնն ինքնամեկուսացվել էր կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Գարմիշ-Պարտենքիրխեն ալպիական հանգստավայրում, գրում է Independent-ը։

67-ամյա թագավորի հետ 20 կանանցից բաղկացած «հարեմն» էր ու բազմաթիվ ծառաները, գրում է Bild գերմանական պարբերականը։ Հայտնի չէ, թե այդ ընթացքում թագավորի չորս տիկնայք նրա հետ էին, թե ոչ։

Պարբերականը նշում է, որ միապետը որոշ ժամանակով արգելափակել էր Grand Hotel Sonnenbichl չորսաստղանի հյուրանոցը։

Ալպիական հանգստավայրերում բոլոր հյուրատներն ու հյուրանոցները փակվել էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, սակայն այդ հյուրանոցը բացառություն էր։

Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց 119 հոգանոց ամբողջ թագավորական շքախումբն ուղարկվել էր հայրենիք կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով։

News.am



loading...