Ջեֆ Բեզոսը վաճառել է Ամազոն ընկերության բաժնեմասերը՝ խուսափելու կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից


Ջեֆ Բեզոսը վաճառել է Ամազոն ընկերության բաժնեմասերը՝ խուսափելու կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից
Մարտ 29 00:13 2020

Ջեֆ Բեզոսը փետրվարին Ամազոն ընկերության իր բաժնեմասերը 3,4 միլիարդ դոլարով վաճառելու շնորհիվ խուսափել է կորոնավիրուսի պատճառով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքով հսկայական կորուստներից, գրում է The Guardian պարբերականը։

 

Ամբողջ աշխարհում այս օրերին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հազարավոր մարդիկ անգործ են մնում, շատերը մեծ գումարներ են կորցնում ֆինանսական շուկայի «փլուզման հետևանքով», սակայն աշխարհի ամենահարուստ մարդը՝ ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հասցրել է զերծ մնալ այդ հետևանքներից։։

 

Փետրվարի առաջին շաբաթում Ամազոն ընկերության 3,4 միլիորադ դոլար արժողությամբ վաճառված արժեթղթերը կազմել են ընկերության՝ Բեզոսի բաժնի երեք տոկոսը։ Նշվում է, որ եթե վերջինս չվաճառեր դրանք, ապա ներկայումս մոտ 317 միլիարդ դոլարի կորուստ կունենար։

 

Բեզոսն այն հաջողակներից է, որը կարողությունը տարեսկզբի համեմատ ավելացրել է 5․5 միլիարդ դոլարով։ Վերջինիս կարողությունը, որը հիմնականում հիմնվում էր Ամազոնի բաժնետոմսերի վրա, միայն հինգշաբթի ավելացել է 3․9 միլիարդ դոլարով։