«Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան


«Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան
Մարտ 28 23:50 2020

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են: Մարդկանց շրջապատում խուճապ է առաջացել, քանի որ մտածում են, որ այն կապ ունի վիրուսի հետ: Սակայն ես բոլորովին այլ կարծիքի եմ:

 

Տեսնելով, թե Ադրբեջանի իշխանությունն ինչ ջանասիրությամբ է փակում Բաքուն և նավթային շրջանները սեփական քաղաքացիների առջև, վախենալով վիրուսի տարածումից այդ շրջաններում, ապա չի բացառվում, որ բարձր դոզայով ախտահանիչ նյութեր են օգտագործել բացօթյա տարածքներն ախտահանելու համար, ինչն էլ պատճառ է դարձել վայրի աղունիկների համատարած անկմանը»: