Հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ


Հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ
Մարտ 28 23:11 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մշտադիտարկում են իրականացրել մի շարք արտադրամասերում և խանութներում:

Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ, մասնավորապես.

Ապահովված չեն եղել պայմաններ ձեռքերը լվանալուց հետո չորացման համար,

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատողները չեն կրել դիմակներ,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ,

Չի իրականացվել աշխատակիցների ջերմաչափում, առկա չի եղել աշխատակիցների ջերմության չափման նշումներով գրանցամատյան,

Չեն եղել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ, աշխատակիցների տնային հագուստները կախված են եղել բաց տարածքում։

Դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:

Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ»: