Արմավիրի Ալակերտ գյուղում մեքենա է այրվել


Արմավիրի Ալակերտ գյուղում մեքենա է այրվել
Մարտ 28 19:00 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 13:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի վարչական հողամասերից մեկում ավտոմեքենա է այրվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա: