Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ)


Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ)
Մարտ 28 09:24 2020

Մարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոցային ահազանգը, Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին, ուստի, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանեց կատարածն ու դեպքի վայրում ներկայացրեց միջադեպի մանրամասները։ Հետագա միջոցառումներով Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

 

 

 



loading...