Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ


Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
Մարտ 27 23:25 2020

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ, 23-ամյա Վ. Ղ.-ն իր վարած УАЗ 467 Բ մակնիշի 35 ՕG 899 համարանիշի ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհահատվածում հետադարձ կատարելու ընթացքում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով վարորդ Վ. Դ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 18-ամյա Գ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



loading...