Լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին կոչ եմ անում ՀՀ վարչապետին ուղղել հետևյալ երկու հարցը․ Արմեն Այվազյան


Լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին կոչ եմ անում ՀՀ վարչապետին ուղղել հետևյալ երկու հարցը․ Արմեն Այվազյան
Փետրվար 16 23:40 2020

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Կոչ եմ անում լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին գրավոր կամ բանավոր ՀՀ վարչապետին ուղղել հետևյալ երկու հարցը.

 

1. ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կրտսեր սպայական կազմից (կրտսեր լեյտենանտից մինչև կապիտան) քանի՞ հոգի է արժանացել պարգևավճարների 2019 թ.։

2. Որքա՞ն է եղել 2019 թ. հատկապես այս սպաների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը։

 

Հիշեցնեմ, որ բանակում զինվորի հետ տարվող ամենօրյա անմիջական աշխատանքն ընկած է հե՛նց կրտսեր հրամկազմի վրա»։