Բժշկական դիմակները Հայաստանում թանկացել են


Բժշկական դիմակները Հայաստանում թանկացել են
Փետրվար 16 20:13 2020

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցերում դրանք գրեթե սպառված են։ Hetq.am-ի ուսումնասիրություներից պարզ են դարձել, որ դիմակները Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից։ Թղթակիցն այցելել է մի քանի դեղատուն՝ պարզելու, թե հիմա ի՞նչ արժե բժշկական դիմակը։ 

Եվ դեղատներում դիմակներ կան վաճառվում են, հատը՝ 25 կամ 30 դրամ: 

Եվ կան այնպիսիք, որոնք վաճառում են անգամ 70 կամ 80 դրամ:  Խոշոր դեղատնային ցանցերում դիմակների գները չեն փոխվել, բայց մասնավոր դեղատներում կան գնային փոփոխություններ։ Հիմնականում նշում են, որ դիմակ մատակարարողներն են բարձրացրել գինը, դեղատունը ինչ գնով ստանում, այն գնով էլ վաճառում է։

Դեղ արտադրողների միության տնօրեն Թագուհի Փիրուզյանը զրույցում նշել է, որ այն ընկերությունները, որոնք Դեղ արտադրողների միության անդամ են և Հայաստանում դեղ արտադրողներ են, չեն արտադրում բժշկական դիմակներ։