Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդ են հոսպիտալացվել


Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդ են հոսպիտալացվել
Փետրվար 16 19:13 2020

Պեկինից Ադրբեջան վերադարձած 2 երիտասարդ են հոսպիտալացվել Ադրբեջանում՝ կորոնավիրուսի կասկածանքով: Այս մասին Shamshyan.com-ի փոխանցմամբ հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը:

 

Նրանցից մեկը 26-ամյա ուսանող է, որը սովորում էր Պեկինում, իսկ մյուսը` Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի է, որը աշխատելիս է եղել Չինաստանում:

 

Վերջինս Ադրբեջան է վերադարձել փետրվարին, մինչ այդ եղել է Մոսկվայում, Ստամբուլում եւ Թբիլիսիում: Երկուսն էլ հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ: