Պուտինի թարգմանիչները նշել են, թե որոնք են եղել նրա արտաբերած ամենաբարդ արտահայտություններն ու թևավոր խոսքերը


Պուտինի թարգմանիչները նշել են, թե որոնք են եղել նրա արտաբերած ամենաբարդ արտահայտություններն ու թևավոր խոսքերը
Փետրվար 16 14:28 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի թարգմանիչները թվել են երկրի ղեկավարի ամենաբարդ արտահայտությունները:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ՌԴ ԱԳՆ լեզվաբանական հարցերով վարչության խորհրդական Ալեքսեյ Սադիկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում որպես օրինակ նշել է «мы не будем стоять враскоряку» («մենք չեն կանգնի ոտքներս չռած») արտահայտությունը: Նրա խոսքով՝ այդ խոսքն ինքը լսել է նախագահի հեռուստառեպորտաժի ժամանակ և ուրախացել է, որ ստիպված չի լինի թարգմանել այն:

 

Սադիկովն անսպասելի է անվանել «вольно!» հրահանգը, քանի որ նախապես չիմանար թարգմանության անհրաժեշտ տարբերակը, ապա այդ տերմինն իրեն փակուղու առաջ կկանգնեցներ: 2017 թվականի հունիսին Պուտինի այդ հրահանգը թարգմանել էին որպես Welcome!

Բացի այդ, թարգմանիչներն ակտիվորեն քննարկում էին ունեցել Պուտինի «Донбасс порожняк не гонит» արտահայտության առթիվ: Այս մասին հիշատակել է վարչության երրորդ քատուղար Նատալյա Կրասավինան: Արդյունքում` այդ արտահայտությունը թարգմանվել է որպես «Դոնբասը հիմարություններ չի ասում»:

 

ՌԴ ղեկավարը հաճախ է իր խոսքում տարատեսակ ասացվածքներ, թևավոր խոսքեր և նման արտահայտություններ օգտագործում: