Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ երեք երեխաների առջև հաճախ «մայրական մեղքի» զգացում է ունենում


Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ երեք երեխաների առջև հաճախ «մայրական մեղքի» զգացում է ունենում
Փետրվար 16 17:33 2020

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, բավական անկեղծ հարցազրույց է տվել իր անձնական կյանքի վերաբերյալ՝ քննարկելով, մասնավորապես, մայրության թեման:

 

Ինչպես նշում է Daily Mail–ը, երեք երեխաների մայրը խոստովանել է, որ անընդհատ մեղքի զգացում է ունենում զավակների առաջ, քանի որ ստիպված է «կիսվել» մայրության և աշխատանքի միջև: 38-ամյա դքսուհու խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր մայր ժամանակ առ ժամանակ նմանատիպ մեղքի զգացում ունենում է:

 

«Եվ եթե որևէ մեկն ասի, որ դա այդպես չէ, ուրեմն նա հաստատ ստում է»,-ասել է դքսուհին: 

 

Միդլթոնին դուր չի գալիս, որ թագավորական պարտականությունների իրագործումը երբեմն ստիպում է մոռանալ մայրական պարտականությունների մասին:

 

«Երջանիկ մայրիկ, երջանիկ փոքրիկ» հաղորդման շրջանակում Միդլթոնը նաև պատմել է, որ հղիությունները ծանր է տարել, և որ դրանց ընթացքը բարդ է եղել ոչ միայն իր, այլև իրեն շրջապատող հարազատների համար:

 

Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ունեն երեք երեխա: