Վանաձորում թալանել են անհատ ձեռներեցի բնակարանը. տարել են մեծ քանակությամբ ոսկյա զարդեր և գումար


Վանաձորում թալանել են անհատ ձեռներեցի բնակարանը. տարել են մեծ քանակությամբ ոսկյա զարդեր և գումար
Փետրվար 16 00:34 2020

Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը: 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ: Տուժած Ա. Ալեքյանը իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:



loading...