Ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել էլեկտրասյանը և բռնկվել. կա վիրավոր


Ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել էլեկտրասյանը և բռնկվել. կա վիրավոր
Փետրվար 15 14:40 2020

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։ 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։