«Փաստ». Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման»2-րդ խո­շոր փուլը


«Փաստ». Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման»2-րդ խո­շոր փուլը
Փետրվար 15 08:46 2020

«Իշխանավորներն սկսել են պետական կա­ռույցների «թավշեցման», այսինքն՝ պետա­կան համակարգում սեփական թիմի անդամ­ներին ընդգրկելու գործընթացի երկրորդ խո­շոր փուլը: Հատկանշականն այն է, որ «առաջնային» նշանակումների ալիքից հե­տո իշխող թիմը մոտ մեկ տարի յուրատեսակ «թայմ աութ» էր վերցրել և, ըստ մեր տեղե­կությունների, ներկուսակցական «քասթինգ» էր անցկացնում՝ փորձելով լուծել երկու հարց, նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաև «երկրորդ-երրորդ էշելոնի» թիմակիցներին, և երկրորդ՝ զտել նաև սեփական շարքերը և պետական ծառայության մեջ ներառել նրանց, որոնք չեն քննարկում «շեֆության» որոշումները, առավել վստահելի են ու անվե­րապահ կատարող:

«Փաստ» թերթը տար­բեր գերատեսչություններից տեղեկություն­ներ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ըն­թացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տե­ղակալների մակարդակով: Այս միտումը գոր­ծում է նաև մարզային սեգմենտում: Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լևոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բա­ցահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականու­թյուն էին վարում նաև ՀՀԿ-ականները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



loading...