Բագրատունյաց պողոտայում բախվել են բախվել են Mercedes G 55-ը, Nissan-ը և BMW X5-ը


Բագրատունյաց պողոտայում բախվել են բախվել են Mercedes G 55-ը, Nissan-ը և BMW X5-ը
Փետրվար 14 18:30 2020

Փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Բախման հետևանքով Mercedes G 55 կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային: 

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: