Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ


Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Փետրվար 11 19:47 2020

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:

Ամբողջ գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի վերջում Մուրադ Բազարովը զայրույթից ձեռքով միտումնավոր հարված հասցրեց հայ ըմբիշի գլխին: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ ադրբեջանցու ոչ սպոտային պահվածքի համար երկու միավոր ավելացրեց Ղարիբյանի հաշվին:

Կիսաեզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսաուն

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: asekose.am