Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ մրցագորգ դուրս կգան այսօր


Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ մրցագորգ դուրս կգան այսօր
Փետրվար 11 11:47 2020

Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան ևս 5 հայ ըմբիշներ՝ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/:

Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, և քանի որ հետագայում պարտություն կրեցին նաև նրանց հաղթած ըմբիշները, ապա մեր տղաները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Միայն Կարապետ Չալյանը տարավ երեք անընդմեջ հաղթանակ, հետո կիսաեզրափակչում պարտվեց: Այսօր Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: