Մեզնից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը կտա պատմությունը․ Հրայր Թովմասյան


Մեզնից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը կտա պատմությունը․ Հրայր Թովմասյան
Փետրվար 6 17:12 2020



Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա, ես այսօր չեմ ուզում այդ ամեն ինչին անդրադառնալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՍԴ-ի 24-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

 

«Ժամանակահատվածը մեզ համար հեշտ չի եղել, մեզ քննադատել են, քննադատել են տեղի ու անտեղի, մասնագիտական եւ ոչ մասնագիտական, հիմնավոր եւ անհիմն, դրանք բնական երեւույթներ են, որոնք այսպես թե այնպես պիտի ունենայինք։ Եթե դրանց հիմքում չկա ինչ-որ մի ուղղորդում կամ շահ, ապա դրանք օբյեկտիվ ու մարդկային են։ Մենք մեր սխալների վրա, իրոք, սովորել ենք»,- ասաց ՍԴ նախագահը եւ հավելեց, որ այսօր էլ ՍԴ անդամները հեշտ ժամանակահատված չեն ապրում։