Իմ կյանքում մեծ և թանկարժեք իրադարձություն. Փաշինյանը պատմել է իր և անծանոթ փոքրիկի հանդիպման մասին


Իմ կյանքում մեծ և թանկարժեք իրադարձություն. Փաշինյանը պատմել է իր և անծանոթ փոքրիկի հանդիպման մասին
Փետրվար 6 15:52 2020

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր կյանքում շատ մեծ ու թանկարժեք իրադարձության մասին պատմությամբ: Կառավարությունից քայլելով հերթական հանդիպման գնալը վարչապետի համար դարձել է հիշարժան. մայրիկի հետ զբոսնող փոքրիկը վազելով գրկախառնվել է Նիկոլ Փաշինյանի հետ:

«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման: Դուրս եկա կառավարության հիմնական մուտքից ու այս անծանոթ փոքրիկը իր պահվածով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու: Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ եւ թանկարժեք իրադարձություն»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութին նման կից գրառում է արել վարչապետ Փաշինյանը:

Video Player
 

 

 
<iframe id="twitter-widget-1" class="twitter-share-button twitter-share-button-rendered twitter-tweet-button" style="position: static; visibility: visible; width: 60px; height: 20px;" title