Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ-ն պատասխանել է


Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ-ն պատասխանել է
Հունվար 20 20:29 2020

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, այս մասին տեղեկացնում է Politik.am–ը՝ վկայակոչելով ԱԱԾ–ից ստացված պատասխանը։

 

«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։

 

Politik.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։

 

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Factor.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



loading...