2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն


2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն
Հունվար 20 16:43 2020

Սահմանին գազի գինը չի թանկանա, հայտնում են ՀՀ կառավարությունից։

«2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի», - ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։