Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. ակցիան դեռ շարունակվում է


Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. ակցիան դեռ շարունակվում է
Հունվար 20 13:33 2020

Կառավարության մոտ սպանդանոցների պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները  ոստիկանների հորդորով բացեցին Տիգրան Մեծի պողոտան:

Ոստիկանության աշխատակիցները երկու շարքով պատ են կազմել Կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները  պահանջում են հանդիպում Կառավարության ներկայացուցիչի հետ:

Նշենք, որ ցուցարարների թիվը անցնում են մի քանի հարյուրը: Նրանց խոսքով` նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվում մարզերում, մասնավորապես Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

Ցուցարարները բացականչում են «Արդարություն» եւ «Դուխով», «Վարչապետ»:

«Ես եկա արտասահմանից, անասուն եմ պահում, հիմա էլ պիտի ծախեմ, գնամ որ վարկերս փակեմ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ էլ ելք չկա, մնում է միայն «կոկորդիլոս ու էշ պահել»:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:



loading...