Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է


Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է
Հունվար 20 11:00 2020

«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը Ձյան համաշխարհային օրվան ընդառաջ ներկայացրել է այս ձմռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանգստի եւ ճանապարհորդությունների համար ԱՊՀ երկրների ամենահանրաճանաչ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը:

Լեռնային դահուկներով եւ սնոուբորդով սահելու համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերը Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում եւ Ղրղզստանում:

ԱՊՀ-ում լեռնադահուկային հանգստավայրերի լավագույնների առաջին տասնյակի մեջ են մտել Շիմբուլակը, Ալթայան Ալպերը եւ Նուրտաուն Ղազախստանում, Լոգոյսկը եւ Սիլիչին Բելառուսում, Շահդաղը եւ Տուֆանդաղը Ադրբեջանում, Ծաղկաձորը Հայաստանում, Կարակոլը Ղրղզստանում եւ Չիմգանը Ուզբեկստանում:

Վարկանիշը կազմվել է տուրերի եւ ԱՊՀ ձմեռային հանգստավայրերում հանգստի առաջարկների վերլուծության արդյունքներով:

Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) 2012 թվականից սկսած Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ նշվում է հունվարի նախավերջին կիրակի որպես ձմեռային մարզաձեւերի օր: