Մսավաճառների օգտին. Իշխանությունը որոշել է գնալ մեղմ ուժի կիրառման տարբերակով. «Ժամանակ»


Մսավաճառների օգտին. Իշխանությունը որոշել է գնալ մեղմ ուժի կիրառման տարբերակով. «Ժամանակ»
Հունվար 18 10:01 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է այնքան էլ կոշտ միջոցների չդիմել ոչ սպանդանոցային մսի վաճառքով զբաղվողների նկատմամբ: Հատկապես մարզերում թույլատրվելու է, որ մսավաճառները շարունակեն վաճառել ոչ սպանդանոցային պայմաններում մորթված անասունի միս:

Իշխանությունը մտահոգություն ունի, որ չափազանց կոշտ միջոցների կիրառումը կարող է լուրջ բողոքի առիթ դառնալ ոչ միայն մսավաճառների, այլ նաև անասնապահների շրջանում, և փորձելու է գնալ մեղմ ուժի կիրառման տարբերակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...