Դիրքավորվել են. Թոխմախի Մհերն ու Խուճուճ Էդոն վերադարձել են Հայաստան և զբաղված են իրենց ազդեցության վերականգնմամբ. «Ժամանակ»


Դիրքավորվել են. Թոխմախի Մհերն ու Խուճուճ Էդոն վերադարձել են Հայաստան և զբաղված են իրենց ազդեցության վերականգնմամբ. «Ժամանակ»
Հունվար 18 09:49 2020

 «Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի համայնքը «նայող» Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, և Խուճուճ Էդոն՝ Էդուարդ Մադաթյանը, հեղափոխությունից հետո իրենց բանդաներով հեռացել էին Հայաստանից: Բայց համարելով, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում, հետ են վերադարձել և հիմա իրենց ավելի պաշտպանված են զգում։

Այժմ նրանք զբաղված են իրենց ազդեցության և գործունեության շրջանակի վերականգնմամբ: Հնարավոր զարգացումների ժամանակ նրանք գործելու ոչ մի դժվարություն չեն ունենա, ֆորս-մաժորային ցանկացած զարգացման պատրաստ են՝ արտահերթ ընտրություն կեղծելուց մինչև Էրեբունի համայնքում նոր իշխանությանը ցանկացած վնաս հասցնելը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: