Նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին․ վարչապետը՝ Wizz Air -ի՝ հայկական շուկա մուտք գործելու մասին


Նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին․ վարչապետը՝ Wizz Air -ի՝ հայկական շուկա մուտք գործելու  մասին
Դեկտեմբեր 16 12:32 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Wizz Air ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելուն։

«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով:

Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:

Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»,- գրել է նա։

 



loading...