Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան


Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան
Դեկտեմբեր 15 22:30 2019

Հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին հայկական արտադրանք գնելն ու նվիրելն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում։ Այս տարի տոնավաճառին իրենց արտադրանքն են ներկայացրել ավելի քան 200 հայկական կազմակերպություններ։ Գնել ենք հայկական արտադրության քաղցրավենիքներ, օճառներ, յուղեր, ինչպես նաև ամանորյա գեղեցիկ զարդարանքներ ու նվերներ: Հայկական արտադրությունը խթանելու լավագույն ուղին հայկական արտադրանք գնելն ու նվիրելն է»,- գրել է նա: