Ինչո՞ւ են մեր աչքերը տարբեր գույների


Ինչո՞ւ են մեր աչքերը տարբեր գույների
Դեկտեմբեր 15 20:55 2019

Աչքերի գույնը պայմանավորվում է ծիածանաթաղանթի պիգմենտացիայով: Ծիածանաթաղանթը բաղկացած է էկտոդերմալ և մեզոդերմալ շերտերից: Նրանց մեջ պիգմենտների տարածման բնույթից էլ կախված է աչքերի գույնը: Հիմնական գույներն են.

Կապույտ

 
 
Реклама 08

 

Էկոդերմալ շերտը տարբերվում է մուգ-կապույտ գույնով: Եթե ծիածանաթաղանթի արտաքին շերտի մանրաթելերը տարբերվում են փոքր խտությամբ և մելանինի քիչ քանակությամբ, ապա ցածր հաճախականության լույսը ընկալվում է հետին շերտի միջոցով, իսկ բարձր հաճախականությանը բեկվում է նրանից, այդ պատճառով աչքերը կապույտ են ստացվում:

Երկնագույն

 

Այս դեպքում արտաքին շերտի մանրաթելերի խտությունն ավելի մեծ է: Քանի որ նրանք արդեն սպիտակավուն կամ մոխրագույն երանգ ունեն, ապա արդեն ոչ թե կապույտ գույն կլինի, այլ երկնագույն: Որքան ավելի մեծ է մանրաթելերի խտությունը, այնքան ավելի բաց է ստացվում գույնը: Երկնագույն աչքերը HERC2 գենի մուտացիայի արդյունքն են: Այդ մուտացիան առաջացել է մոտ 6-10 հազար տարի առաջ, այնպես որ երկնագույն աչքերով մարդիկ կարող են միմյանց բարեկամներ համարել:

Մոխրագույն


Մոխարագույն և երկանգույն աչքերի բնութագրումը նման է, սակայն այս դեպքում մանրեթելերի խտությունն ավելի մեծ է: Եթե խտությունն այդքան մեծ չլիներ, ապա գույնը մոխրաերկնագույն կստացվեր:

Կանաչ

 

Կանաչ գույնը պայմանավորված է մելանինի փոքր քանակությամբ, բացի այդ հնարավոր է, որ այս դեպքում կարևոր դեր է խաղա կարմիր մազերի գենը: Արտաքին շերտում տարածված է դեղին և բաց-շագանակագույն նյութը: Քանի որ հետին շերտը շագանակագույն է, արդյունքում կանաչ գույն է ստացվում: Ծիածանաթաղանթը հիմնականում անհավասար է և նրանում բազմազան երանգներ կան:

Սաթագույն

 

Սաթագույն աչքերն ունեն մոնոտոն բաց-շագանակագույն երանգ, իսկ երբեմն նաև կարմիր երանգ: Դա պայմանավորված է լիպոֆուսցին պիգմենտով:

Ճահճագույն

 

Ճահճագույն աչքերը շատ բազմերանգ են: Լուսավորվածության պատճառով այն երբեմն կարող է ոսկեգույն, կանաչավուն և շագանակագույն երանգ ստանալ: Ծիածանաթաղանթում բացի մելանինից, կան նաև այլ նյութեր:

Շագանակագույն

 

Այս դեպքում ծիածանաթաղաթնում մեծ քանակությամբ մելանին է պարունակվում: Այն ընկալում է ցածր հաճախականության լույսը և արտացոլված գույնը շագանակագույն է դառնում:

Հետերոխրոմիա

 

Հետերոխրոմիան ծիածանաթաղանթի գույնի տարբերությունն է: Դա մելանինի բարձր կամ ցածր աստիճանի արդյունքն է:

Ծիածանաթաղաթի գույնը առաջին հերթին պայմանավորված է մելանինի կոնցենտրացիայով և տարածմամբ: Հետերոխրոմիան երկու տեսակի է լինում: Մի դեպքում աչքերը լիովին տարբեր գույների են լինում, իսկ մյուս դեպքում մեկ աչքի միայն մի մասն է ուրիշ գույնի լինում: