Ինչի՞ համար է նախատեսված մեքենայի կողային հայելու վրայի ուղղահայաց գիծը. կապշեք, եթե իմանաք իրականությունը (Photo)


Ինչի՞ համար է նախատեսված մեքենայի կողային հայելու վրայի ուղղահայաց գիծը. կապշեք, եթե իմանաք իրականությունը (Photo)
Դեկտեմբեր 15 00:23 2019

Շատ վարորդներ հավանաբար նկատած կլինեն, որ որոշ մեքենաների կողային հայելիների վրա ուղղահայաց գծեր կան, որը հայելին բաժանում է երկու մասի։ Ամենից հաճախ նման գծեր լինում են արտասահմանյան մեքենաների վրա։ Այս գիծը շատ էր օգտագործվում հատկապես 1990-ական թվականների արտադրության մեքենաների վրա։ Այսօր այդպիսի մեքենաներ շատ քիչ են արտադրվում։ Իսկ ինչի՞ համար են նախատեսված այդ գծերը։

Շատ ավտոսիրողներ կարծում են, որ գիտեն դրա պատասխանը։ Գրեթե բոլոր վարորդները կարծում են, որ այդ գիծը նախատեսված է տաքացման համար, որը թույլ չի տալիս, որ հայելին սառչի ձմեռային ժամանակահատվածում։ Սա հետաքրքիր տարբերակ է, սակայն սխալ է։

Իրականում այն բաժանարար գիծ է, որը գտնվում է երկու հայելիների միջև։ Եթե ուշադիր նայեք հայելուն, ապա պարզ կդառնա, որ ձեր առջև ոչ թե մեկ, այլ երկու հայելի է։ Սա ավելի պարզ կդառնա, եթե ուշադրություն դարձնեք երկու հայելիների անդրադարձման տարբերություններին։ Փոքր հայելին, որպես կանոն, պատկերն այնպես է փոխում, որ ավելի մեծ տեսադաշտ ապահովի։ Այս գործառույթը շատ օգտակար է վարոդների համար։ Երկու հայելիների շնորհիվ վարորդն իր տեսադաշտում ճանապարհի ավելի մեծ հատված է պահում։

Blognews.am

 



loading...