Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւն ընդունվել է միաձայն


Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւն ընդունվել է միաձայն
Դեկտեմբեր 12 18:45 2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։ Այն ընդունվել է միաձայն։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։