Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել


Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման Է նշել
Դեկտեմբեր 12 18:18 2019

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած Է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-գրել Է Զելենսկին «Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում:

Երկրորդ տեղում Զելենսկին դրել Է «արդյունավետ ինստիտուտները եւ բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները», ինչին դասել Է «կոռուպցիայի նկատմամբ հաղթանակը եւ արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Երրորդ պայմանը նա համարել Է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի «վերացնել անանցանելի արգելքները եւ անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը», չորրորդը՝ որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Սա այն ամենն Է, ինչն օգնում Է մարդուն՝ ապրել ու հաջողության հասնել Ուկրաինայում: Բժշկական ու կրթական, թվային ու Էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքը»,-հավելել Է նախագահը:

Հինգերորդ բաղադրիչը Զելենսկին համարում Է ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ «ոչ դեկլարատիվ, այլ իրական»:

Ուկրաինայի նախագահն ընդունել Է, որ երկիրը չի կարող գլոբալ առաջատարության հավակնել ո՛չ տարածքային առումով, ո՛չ ռազմական հզորության տեսանկյունից, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման, տեխնոլոգիաների բնագավառում կամ արդյունաբերական ներուժով: Միեւնույն ժամանակ Զելենսկին գտնում Է, որ Ուկրաինան կարող Է դառնալ «աշխարհի առավել դինամիկորեն զարգացող երկիրը»:

Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել Է, որ Դոնբասում խաղաղության հասնելը համարում Է գլխավոր նպատակը պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: