Թուրքիայում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են գազից թունավորվել հանրակացարանում


Թուրքիայում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են գազից թունավորվել հանրակացարանում
Դեկտեմբեր 12 15:37 2019

Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր Է: Այդ մասին ասված Է նահանգի նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ:

«Հարյուր երեք դպրոցական աղջիկներ են վաղ առավոտյան թունավորվել Օմեր Դերինդերի վարժարանի կանանց հանրակացարանում գազի արտահոսքի պատճառով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ դպրոցականներին ուղարկել են հիվանդանոց, նրանցից քսանին բուժօգնություն Է ցուցաբերվում, հինգը վերականդանացման բաժանմունքում են, բայց գիտակից վիճակում: Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը հետազոտում Է դպրոցի շենքը:

Ինչպես հայտնել Է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց Է ունեցել Չորումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչիի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: