ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից խխունջների ներկրումը


ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից խխունջների ներկրումը
Դեկտեմբեր 6 18:34 2019

Դեկտեմբերի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Եվրոպական միությունը թույլատրել է Հայաստանից ԵՄ տարածք խխունջների արտահանումը: Ըստ ԵՄ պատվիրակության, սա Հայաստանից կենդանական ծագման երրորդ արտադրանքն է, որին դեպի ԵՄ շուկա արտահանման թույլտվություն է տրվել:

Մյուս երկու արտադրանքները մեղրն ու խեցգետինն են, որոնց համար դեպի ԵՄ արտահանման թույլտվությունը տրվել է դեռևս 2008 թվականին: