Արևիկ Թանաշեանի սաները միջազգային մրցույթում «Գրան պրի»-ի են արժանացել (լուսանկարներ)


Արևիկ Թանաշեանի սաները միջազգային մրցույթում «Գրան պրի»-ի  են արժանացել  (լուսանկարներ)
Դեկտեմբեր 2 22:27 2019

Կրկնակի հաղթանակ մեկ  օրում: Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ  կենտրոն երգարվեստի խմբակի սաները “Golde voices” 2019 միջազգային մրցույթում «Գրան պրի»-ի են արժանացել,ինչպես նաև զբաղեցրել են  առաջին հորիզոնականը:

Արևիկ Թանաշեանը, ով խմբակը ղեկավարում է շուրջ երեք տարի,  մեր թղթակցի հետ զրույցում  ներկայացրեց մրցույթի հետ կապված մանրամասները:

Խմբակը բաղկացած է 21 հոգուց:  Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) կողմից կազմակերպված “Golden voices” 2019  ամենամյա մրցույթում  խմբակը ներկայացրել է հինգ մասնակից: 

Ակադեմիական երգեցողություն, ժողովրդական և էստրադային ժանրերում  ներկայացած հինգ մասնակցից երկուսն արժանացել են «Գրան պրի»-ի,իսկ երեքը արժանացել են Առաջին գլխավոր մրցանակի:

«Ակադեմիական վոկալ» անվանակարգում Առաջին մրցանակի է արժանացել

Ալեն հարությունյանը, «ժողովրդական ժանր»-ում՝ Գառնիկ Ավագյանը, «էստրադային ժանր»-ում Սարգիս Հակոբյանը:

Գրան պրիի արժանացած  Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը նույն օրը  Armenian Golden star music awards-ում հայտարարվել են նաև  «Տարվա հայտնություն»:

 Նրանք իրավունք  են ստացել փետրվարին  մասնակցել Եգիպտոսում կայանալիք միջազգային մրցույթին:

WAPA-ի ղեկավար Արման Ղուկասյանի խոսքով՝ Արևիկ Թանաշեանն ու նրա սաները մշտապես հաղթանակներով են վերադառնում  միջազգային և հայաստանյան մրցույթ փառատոններից:

«Արևիկ Թանաշեանի,նույն ինքը՝ Լեոնորայի  հետ համագործակցում ենք վեց տարի: Լեհաստանում, Ռուսաստանում, Իտալիայում,Հայաստանում, և այլ երկրներում նրան բազմիցս ներկայացրել եմ միջազգային մրցույթներում, որտեղից նա վերադարձել է  «Գրան պրի»-ներով: Նրա աշակերտները նույնպես մրցույթներից  մշտապես վերադարձել են հաղթանակած: Այժմ  Արևիկը նաև միջազգային ժյուրիի անդամների կազմում է»,-ասաց Արման Ղուկասյանը:

Արևիկ Թանաշեանին կատարած աշխատանքի համար WAPA-ն   2017, 2018, 2019թթ պարգևատրել է որպես «Լավագույն մանկավարժ», իսկ 2016-թվականին նաև որպես «Լավագույն  դասական երգչուհի»:

Արևիկ Թանաշեանը WAPA-ի կողմից պարգևատրվել է Անահիտ  ոսկե մեդալով, Մովսես Խորենացի ոսկե մեդալով,Մշակույթի վաստակավոր գործչի կոչումով, Վաստակավոր մանկավարժի կոչումով:

Հանդիսանում է  WAPA-ի պատվավոր անդամ: Լիբանանյան սեկցիայի նախագահն է, ինչպես նաև՝ Հայաստանի սեկցիայի  կազմկոմիտեի անդամ:

Անդրադառնալով մրցույթի պայմաններին՝ Արև Թանաշեանը շեշտեց, որ,ինչպես միշտ WAPA-ի կազմակերպած մրցույթներն անաչառ են անցնում:

«Շնորհակալ եմ  կազմակերպիչներին մրցույթը բարձր մակարդակով  ու անաչառ անցկացնելու համար:Շնորհակալ եմ Արման Ղուկասյանին կատարածս աշխատանքը գնահատելու համար: Շնորհավորում եմ իմ սաներին փայլուն հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ»,-ասաց Արևիկ Թանաշեանը:

 Նշենք, որ Armenian Golden star music awards-ում  Անահիտ ոսկե մդեալով լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար պարգևատրվել է նաև Արևիկ Թանաշեանի ամուսինը՝  Վիգեն Թանաշեանը: Վերջինս Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) առաջին փոխնախագահն է:

«Ինձ համար իմ մրցանակն անակնկալ էր:Շնորհակալ եմ Արման Ղուկասյանին իմ աշխատանքը նույնպես գնահատելու համար: Շնորհավորում եմ օրվա բոլոր մրցանակակիրներին»,-շնորհակալական խոսքում ասաց Վիգեն Թանաշեանը:

 



loading...